Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ ներդրումային հիմնադրամ կստեղծեն

02.04.2021 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
Ադրբեջանը եւ Թուրքիան ակտիվորեն աշխատում են համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկաիլ Ջաբարովը:

«Ադրբեջանի ներդրումային ընկերություն» ԲԲԸ-ի եւ Թուրքիայի բարեկեցության հիմնադրամի միջեւ բանակցություններ են ընթանում, եւ աշխատանքներն ընթանում են մեծ արագությամբ», - ասել է Ջաբարովը:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, նա նշել է, որ ադրբեջանական ներդրումների առումով Թուրքիան երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում:

«Թուրքիայում ադրբեջանական ներդրումների ծավալը մոտենում է 19 միլիարդ դոլարին: Թուրքիան շուրջ 13 միլիարդ դոլար է ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ:

Թուրքիան նաեւ զբաղեցնում է առաջին տեղը Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային հատվածում ներդրումների ծավալով: Թուրքական ընկերություններն իրականացրել են Ադրբեջանում ավելի քան 300 նախագիծ՝ 16,3 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով», - հավելել է Ջաբարովը:
Դիտում՝ 2014
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW