Ֆրանսիան €26 մլրդ է ուղղել տուրիզմի աջակցմանը

02.04.2021 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆրանսիա #զբոսաշրջություն #աջակցություն
Կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում ֆրանսիական զբոսաշրջային ընկերություններին օգնության չափը հասել է €26 միլիարդի, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:

Ըստ նրա՝ այդ գումարից €11 միլիարդը բանկերի կողմից պետական երաշխիքներով տրված վարկերն են: €6 միլիարդ հատկացվել է ընկերություններին՝ համերաշխության ֆոնդից սուբսիդիաների տեսքով: Եվս €6 միլիարդ ուղղվել է աշխատավարձերի վճարման այն մարդկանց, ովքեր ստիպված էին դադարեցնել գործունեությունը կառավարության սահմանափակումների պատճառով։

«Ես մեծ հույսեր եմ կապում այս ամառային սեզոնի հետ: Պատվաստումները կիրականացվեն ավելի արագ, մենք ակնկալում ենք, որ հունիսի վերջին 30 միլիոն մարդ կպատվաստվի: Շատերը մաքուր օդ շնչելու համար կցանկանան ինչ-որ տեղ մեկնել, եւ ես կոչ եմ անում ֆրանսիացիներին այս ամռանը ընտրել Ֆրանսիան»,- Լեմուանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Այս կապակցությամբ նա հորդորել է քաղաքացիներին հնարավորինս պատասխանատու լինել ապրիլի 3-ից սահմանվող սահմանափակումները կատարելու համար՝ «գալիք ամառը փրկելու» եւ ռեստորանների ու այլ հաստատությունների աշխատանքի վերսկսումը երաշխավորելու համար:

«Մայիսի կեսերից կսկսվի աստիճանական վերաբացման ցիկլը, եւ քաղաքացիներից պահանջվում է պահպանել կանոնները՝ հնարավորինս նորմալ կյանքին վերադառնալու համար»,- ասել է Լեմուանը:
Դիտում՝ 3041

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW