“Զարթոնք” ավանդային ակցիայի ընթացքում “Կոնվերս” բանկը ներգրավվել է ավելի քան 2 մլրդ դրամ

10.06.2008 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մարտի 24-ից մինչև մայիսի 31-ը տեւած “Զարթոնք” ավանդային ակցիայի ընթացքում## “Կոնվերս” բանկը ներգրավվել է ավելի քան 2 մլրդ դրամի ավանդ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին բանկի մարկետինգի բաժնում, ակցիաին մասնկացել են ավելի քան 600 ավանդատուներ, որոնց 42.6 տոկոսը նոր հաճախորդներ են:

“Զարթոնք” ավանդներն ընդունվում էին ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով: Նվազագույն գումարը` 150 հազար ՀՀ դրամ, կամ 500 ԱՄՆ դոլար, ժամկետը` 6-12 ամիս, տոկոսադրույքը` տարեկան 8 տոկոս, տոկոսադրույքի վճարումը` ամենամսյա:

Կայացել է նաեւ նոր ժամկետային ավանդի ակցիայի խաղարկությունը, որի ընթացքում խաղարկվել է 2 ուղեգիր դեպի Պրահա և ավելի քան 40 հատ կենցաղային տեխնիկա:

Դիտում՝ 5993

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW