Փոխհատուցվել է պատերազմի 1373 մասնակցի ուսման վարձ

01.04.2021 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահրամ Դումանյան #Նիկոլ Փաշինյան #ուսման վարձ
Այսօրվա դրությամբ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակիցների ուսման վճարի փոխհատուցման համար վճարվել է 205 մլն դրամ, կառավարության նիստի ընթացքում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։



Կառավարության նիստում որոշվել է նաեւ ավելացնել ուսման վարձի փոխհատուցման համար նախատեսված գումարի չափը։

«Ընդհանուր շահառուների թիվը 7 հազար է։ 1373 շահառու արդեն ստացել է իր գումարը։ Նախատեսվում է վճարել եւս 590 մլն դրամ՝ 2840 շահառուի համար։ Ծրագրում ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների ուսանողները։ Գումարի մոտ 82%-ը նախատեսված է պետական բուհերում եւ քոլեջներում սովորող շահառուների, 18%-ը՝ ոչ պետական, մասնավորներ բուհերի ուսանողների համար»,- ասել է նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ ֆինանսավորումն ավելացվում է եւ ծրագիրն այնքան ժամանակ կշարունակվի, մինչեւ պոտենցիալ 7 հազար շահառուների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցվի։


Դիտում՝ 861
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW