Պատերազմի ընթացքում տուժած քաղաքացիներին օգնության նոր ծրագրեր են հաստատվել

10.12.2020 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #նիստ
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 6-ամսյա ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար, 300 հազ. դրամ աջակցություն կտրամադրվի: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվելու է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալները։



Կառավարությունը հաստատել է նաեւ պատերազմի հետեւանքով բնակելի տները կորցրած Արցախի քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցը:

Միջոցառման շահառու են դառնալու նաեւ այն քաղաքացիները, որոնք այս պահին որոշ գյուղերից տեղահանված են: Աջակցության ծրագրով յուրաքանչյուր անձի 250 հազ. դրամ աջակցություն կտրամադրվի եւ չափահաս, եւ անչափահաս երեխաների մասով:

Այսօրվա նիստում հաստատվել է նաեւ պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաեւ մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների եւ սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման հարցը:

Սովորողներին կտրվի 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում:
Դիտում՝ 3213

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW