Կառավարությունը Արցախի եւ ՀՀ քաղաքացիներին աջակցության 3 ծրագիր է հաստատել
03.12.2020 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Այսպիսով՝
1. Սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի քաղաքացիները:
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձեւով՝
- առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3 մլն դրամի չափով,
- երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2 մլն դրամի չափով,
- երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1 մլն դրամի չափով,
- հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3 մլն դրամի չափով,
- զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5 մլն դրամի չափով:
Այս միջոցառումից օգտվելու համար պետք է ներկայացնել էլեկտրոնային դիմում մինչեւ 2021-ի ապրիլի 1-ը։
2. Սոցիալական աջակցություն կտրամադրվի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետեւանքով Հայաստանի համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով:
- Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձեւով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
- Աջակցությունից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում է ներկայացնում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ մինչեւ 2021-ի ապրիլի 1-ը։
Շահառուների ցանկը հասանելի է կառավարության օրակարգի հարց 60-ում:
3. 6-ամսյա սոցիալական աջակցություն կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք հյուրընկալել են Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս եկած համայնքի հաշվառում ունեցող եւ մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի Արցախում բնակված չափահաս քաղաքացիներին։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձեւով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը ՀՀ-ում է, եւ 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախում է, որը, համաձայն ՀՀ օրենսդրության, ենթակա չէ հարկման։
Այս միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ 2020-ի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչեւ 2021-ի հունվարի 12-ը ներառյալ:
2021-ի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչեւ հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: