Ամերիաբանկն արժանացել է Raiffeisen Bank International-ի «Որակի գերազանցություն 2020» մրցանակի

30.03.2021 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Raiffeisen Bank International #մրցանակ
Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ`(Straight-Through Processing Quality Award) միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:  

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից: Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարեւորագույն ցուցանիշ եւ բնութագրում է գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը:

Մրցանակաբաշխության կազմակերպիչներն առանձնակի կարեւորել են Ամերիաբանկի որակի բարձր ստանդարտներն ու արդյունավետ գործընկերային հարաբերությունները:

Ամերիաբանկը եւս բարձր է գնահատում Raiffeisen Bank International-ի հետ ամուր հիմքերի եւ վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները:

Բանկում նշել են, որ միջազգային փոխանցումների ոլորտում Raiffeisen Bank International-ի հետ համագործակցությունը սկսվել է վերջին մի քանի տարիներին: Մրցանակը վկայում է այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերված վստահության, հուսալիության եւ արդյունավետ աշխատանքի մասին:

Ամերիաբանկի միջազգային փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 4882

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW