Եվրոպայում հյուրանոցային ոլորտը կվերականգնվի լավագույն դեպքում 2024-ին

30.03.2021 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրոպա #հյուրանոցներ #Covid-19
Եվրոպայում հյուրանոցային ոլորտի շրջանառությունը 2020-ին կրճատվել է €115 միլիարդով՝ Covid-19 համավարակի հետ կապված անձնական եւ գործնական ճանապարհորդությունների խիստ սահմանափակումների պատճառով, հաղորդում է Finmarket-ը:

Ֆրանսիայում եւ Գերմանիայում ոլորտի տարեկան շրջանառությունն ընկել է «ընդամենը» 43% եւ 44%-ով՝ ամառային սեզոնին ավելի մեծ պահանջարկի հաշվին, սակայն Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում անկումը կազմել է համապատասխանաբար 53%, 61% եւ 64%, ասված է վարկային ապահովագրության ոլորտում առաջատար՝ Euler Hermes-ի հաղորդագրության մեջ:

Ընկերության փորձագետների կարծիքով՝ այս տարի վերականգնումը կլինի հատվածական եւ թերի՝ պայմանավորված շատ վատ առաջին եռամսյակով, սակայն երկարաժամկետ հեռանկարում բիզնեսի գործունեությունը պետք է զգալիորեն բարելավվի, քանի որ երկրների մեծամասնությունում տարվա երկրորդ կեսին բնակչությունը կոլեկտիվ իմունիտետ ձեռք կբերի: Սահմանափակումների աստիճանական վերացումը թույլ կտա հյուրանոցներին սկսել գործունեությունը, որի արդյունքում ամառային սեզոնին հյուրանոցային ոլորտում ծառայությունների պահանջարկը զգալիորեն կաճի:



2021-ին ոլորտի շրջանառությունը Եվրոպայում կաճի 28%-ով, բայց դա նշանակում է, որ այն դեռ 39%-ով պակաս կլինի 2019-ին հասած առավելագույն ցուցանիշից: Վերականգնումն ամենաարագը կլինի Ֆրանսիայում եւ Գերմանիայում:

Այնուամենայնիվ, հյուրանոցային ոլորտն ամբողջությամբ կկարողանա վերականգնվել  լավագույն դեպքում 2024 թվականին: Եվրոպայում ոլորտի վերականգնումը կտարբերվի` պայմանավորված տնտեսական աճի տեմպերի տարբերություններով եւ անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալության տեղական շուկաների կառուցվածքային առանձնահատկություններով: Ավելի արագ տեմպերով կվերականգնվեն այն երկրները, քաղաքները կամ առանձին հյուրանոցները, որոնք հիմնականում ուղղված են դեպի ներքին տուրիզմ:

Euler Hermes- ի փորձագետները ակնկալում են, որ թույլ պահանջարկը կստիպի հյուրանոցային ընկերություններին նորարարական լուծումներ կիրառել՝ եկամուտների նոր աղբյուրներ գտնելու, հաճախորդների նոր կատեգորիաների պահանջները բավարարելու համար, ովքեր նախկինում չեն օգտվել իրենց ծառայություններից, կամ նոր ծառայություններ տրամադրելով (օրինակ՝ հեռահար ռեժիմում աշխատող մարդկանց գրասենյակային տարածք տրամադրելով):
Դիտում՝ 2458
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW