Քերոբյան. Հայաստանը պետք է դառնա լավ տեղ կրեատիվ մարդկանց համար

29.03.2021 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #հայկական տեքստիլ #նորաձեւություն

«Հայաստանը պետք է դառնա լավ տեղ կրեատիվ մարդկանց համար եւ այն տաղանդն ու ստեղծագործական  ներուժը, որ կա հայ ժողովրդի մեջ, այդ թվում՝ նաեւ նորաձեւության ոլորտում, պետք է կարողանանք հնարավորինս բացահայտել ու զարգացնել»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


 «ՓՄՁ-ներին աջակցություն եւ հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում նորաձեւության ոլորտի զարգացմանն ու ներկայացմանը համաշխարհային հարթակներում։

Երկամյա ծրագրի նպատակն է եղել բարելավել նորաձեւության եւ տեքստիլ ոլորտի տեխնիկական եւ գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայացվածությունը տեղական եւ միջազգային շուկաներում, ստեղծել  նոր աշխատատեղեր եւ վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:

Ծրագիրն իրականացվել է «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ի կողմից, ֆինանսավորվել՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են Eco-Age եւ Fashion Scout բրիտանական կազմակերպությունները:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հետեւյալ հիմնական ձեռքբերումները.

- Կարողությունների զարգացման եւ ՓՄՁ-ներին աջակցություն՝ նորարարական բիզնես հմտությունների եւ տեխնիկական գիտելիքների արդիականացում։

- «Արտադրված է Հայաստանում» հարթակի առաջմղում տեղական եւ միջազգային շուկաներում։

- Լոնդոնի նորաձեւության շաբաթվա ընթացքում հայ դիզայներների մասնակցությունը Fashion Scout-ի առցանց հարթակում։

- courses.fdc.am կրթական առցանց հարթակի ստեղծում, որի նպատակն է ոլորտին առնչվող նորարարական մեթոդական էլեկտրոնային մոդուլների տրամադրումը սկսնակներին, ՓՄՁ-ներին եւ ուսանողներին։

- «Նորաձեւության եւ տեքստիլ ոլորտի կրթական համակարգի առկա մարտահրավերները» հետազոտության արդյունքներ։

- Էկո-նորաձեւության արշավ, որի նպատակն է իրազեկել առկա բնապահպանական այն խնդիրների մասին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են նորաձեւության եւ տեքստիլ արդյունաբերության հետ։

- «Հայաստանում կայուն տեքստիլ արտադրության եւ վերամշակման մատակարարման շղթայի մոդելի ստեղծում․ գործողությունների ճանապարհային քարտեզ, հետազոտություն։

- Miashop.am-ի միասնական առցանց խանութի ստեղծում:

Դիտում՝ 917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW