Bloomberg-ի ավագ ստրատեգի կարծիքով՝ բիթքոինի արժեքը կաճի մինչեւ $400 հազ․
29.03.2021 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ digitaloceanspaces.com

Մակգլոունը գծապատկեր է հրապարակել, որում համեմատում է բիթքոինի ներկայիս շուկայական դիրքը 2013-ի եւ 2017-ի իրավիճակի հետ: Այն ժամանակ բիթքոինի արժեքը, ինչպես եւ վերջերս, հասավ իր գագաթնակետերին:
Գծապատկերի վրա երեւում է, որ, հիմնվելով նախկինում բիթքոինի վարքագծի վրա, 2021-ին գնի նոր գագաթնակետը կարող է կազմել մինչեւ $400 հազ․ մեկ բիթքոինի դիմաց:
«Բիթքոինը վերափոխվում է պաշտպանական ցածր ռիսկային ակտիվի: Համաշխարհային թվային պահուստային ակտիվ դառնալու ճանապարհին, 2021թ. զարգացման թռիչքը, մեր կարծիքով, կարող է բիթքոինը վերածել առանց ռիսկի ակտիվի»,- գրել է վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ մարտի կեսին բիթքոինը գերազանցեց $60 հազ․, իսկ փետրվարին՝ $ 50 հազ․ ռեկորդը:
Բիթքոինի աճը հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ խոշոր ընկերություններն ու ֆինանսական հաստատություններն անցնում են կրիպտոարժույթների: Այսպես, վերջերս Tesla-ն տեղեկացրեց, որ $1.5 մլրդ է ներդրել բիթքոինի մեջ, իսկ օրերս Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարեց, որ ընկերության մեքենաներն այսուհետ կարելի է ձեռք բերել բիթքոինով:
Բացի այդ, MasterCard-ը վերջերս հայտարարեց, որ իր միջազգային վճարային համակարգի շրջանակում այս տարի կսկսի աշխատել մի քանի կրիպտոարժույթների հետ։
«Կրիպտոարժույթների հետ կապված մեր փիլիսոփայությունը պարզ է. ամեն ինչն ընտրության մեջ է: MasterCard-ը նպատակ չունի խորհուրդ տալ օգտագործել կրիպտոարժույթները: Մեր նպատակն է հնարավորություն ընձեռել գնորդներին, վաճառողներին եւ բիզնեսներին փոխանցել միջոցներ՝ ավանդական կամ կրիպտոարժութային, այնպես, ինչպես ուզում են: Սա պետք է լինի ձեր ընտրությունը, սա ձեր փողն է»,- ասված էր ընկերության հայտարարության մեջ:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: