Xiaomi-ն պատրաստվում է էլեկտրամոբիլներ արտադրել

29.03.2021 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Xiaomi #էլեկտրամոբիլ

Չինական Xiaomi ՏՏ հսկան նախատեսում է էլեկտրամոբիլներ արտադրել խոշորագույն ավտոմեքենաների գործարաններից մեկում` Great Wall Motor-ում: Այս մասին լուրերի ֆոնին երկու ընկերությունների գնանշումները կտրուկ բարձրացել են:

Ինչպես հայտնում է The Bell-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Xiaomi-ն բանակցում է Չինաստանում Great Wall գործարաններից մեկի օգտագործման շուրջ` սեփական ապրանքանիշով էլեկտրական ավտոմեքենաներ արտադրելու համար:

Էլեկտրամոբիլները նախատեսված կլինեն զանգվածային շուկայի համար, իսկ գաղափարապես՝ Xiaomi էկոհամակարգին մաս կազմելու նպատակով: Դրանց արտադրությունը պետք է սկսվի արդեն 2023 թվականին:



Great Wall-ն ունի իր սեփական արտադրության էլեկտրական ավտոմեքենան՝ Ora-ն, դրանից բացի Չինաստանում կառուցում է արտադրամաս՝ BMW-ի հետ համատեղ էլեկտրանախագծի համար: Հաղորդվում է, որ Great Wall-ը ոչ միայն առաջին անգամ մեքենաներ կհավաքի արտաքին ընկերության պատվերով, այլեւ Xiaomi-ին կառաջարկի ինժեներական խորհրդատվություն` նախագիծն արագացնելու համար: Սպասվում է, որ ընկերությունները պաշտոնապես կհայտարարեն համագործակցության մասին մոտ օրերս:

Էլեկտրամոբիլներ արտադրելու Xiaomi-ի ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած սմարթֆոններին բաժին է ընկնում ընկերության բիզնեսի մեծ մասը, այնուամենայնիվ այս ոլորտը քիչ մարժա է ապահովում: Մարտին ընկերությունը նշել է սմարթֆոնների արտադրության համար ծախսերի աճի մասին` չիպերի համաշխարհային պակասուրդի պատճառով, եւ տեղեկացրել շուկայական սպասումներից եռամսյակային եկամտի ցածր լինելու մասին:



Էլեկտրամոբիլները ներդրողներին հնարավորություն կտան ավելի լավատեսորեն նայել Xiaomi-ին. Էլեկտրամեքենաների հնարավոր արտադրության մասին լուրերի ֆոնին ընկերության բաժնետոմսերն աճել են 9%-ով: Իսկ Great Wall-ի բաժնետոմսերը Հոնկոնգում աճել են ավելի քան 15%-ով, Շանհայում՝ 10%-ով:

«Xiaomi-ն առաջին ՏՏ ընկերությունը չէ, որը պատրաստվում է էլեկտրամոբիլ արտադրել։ Ինչպես հայտնել էր CNBC-ն, Apple-ը նախատեսում է իր սեփական էլեկտրական մեքենան՝ Apple Car-ը, գործարկել 2024 թվականին։ Այդ նպատակով ընկերությունը գրեթե համաձայնության է եկել հարավկորեական Hyundai Motor-ի եւ դրա դուստր ձեռնարկության Kia Motor-ի հետ համատեղ արտադրության վերաբերյալ: Baidu-ն նման նախագիծ է անում Geely-ի հետ, էլեկտրամոբիլային հավակնություններ ունի նաեւ Huawei-ը»,- գրում է The Bell-ը:

Դիտում՝ 1899
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai