Ռուսաստանում Visa-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Բերները կարծում է, որ պլաստիկ քարտերը 10 տարի անց կարող են անհետանալ ռուսաստանյան շուկայից՝ իրենց տեղը զիջելով այդ թվում վիրտուալ քարտերին:«Պլաստիկն, իհարկե, մարդկանց հիշողություններում ինչ-որ տեղ կունենա: Այն արդեն այսօր շատ ավելի փոքր դեր է խաղում, քան նախկինում էր»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին FinNEXT 2021 ֆորումի ընթացքում:Բերները նշել է, որ արդեն այսօր մի շարք խոշոր ռուսաստանյան բանկերի նոր հաճախորդների մինչեւ 30%-ը «պլաստիկ» չի ստանում: «Երբ աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակը բարելավվի, եւ մարդիկ նորից սկսեն ճանապարհորդել, միայն այդ դեպքում ինչ-որ մեկն իր համար քարտ կպատվիրի, քանի որ դեռեւս ոչ բոլոր երկրներում է հնարավոր գնումների դիմաց վճարել հեռախոսով կամ առանց քարտի»,- Բերների խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:Մեկնաբանելով համավարակի ազդեցությունը վճարային շուկայի վրա, Visa-ի մենեջերն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում աճել է էլեկտրոնային առեւտուրը, որն առաջ է անցել համաշխարհային միջին ցուցանիշներից:«Ռուսաստանում էլեկտրոնային առեւտրի աճը նույնիսկ միջին համաշխարհային միտումներից առաջ է: Մենք տեսնում ենք, որ համավարակի բռնկման պահին աճը կտրուկ էր՝ տարեկան 20%: Եվ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը շատ լավ տեսք ունի ու առաջ է անցել համաշխարհային միտումներից»,- ասել է նա:Բացի այդ, համավարակի ֆոնին աճել են անհպում վճարումները: «Անցած տարվա ընթացքում անհպում վճարների ավելի քան 70% աճ է գրանցվել: Ռուսաստանում յուրաքանչյուր երրորդ գործարք արդեն իրականացվում է սմարթֆոնի միջոցով»,- հավելել է Բերները: Tweet Դիտում՝ 2650