Աշխարհի ամենամեծ կտավը վաճառվել է $62 միլիոնով

25.03.2021 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սաշա Ջաֆրի #«Մարդկության ճանապարհորդություն»
Աշխարհի ամենամեծ կտավը՝ «Մարդկության ճանապարհորդությունը», Դուբայում կայացած աճուրդում վաճառվել է $62 միլիոնով, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով Մերձավոր Արեւելքի լրատվամիջոցները:

Բրիտանացի նկարիչ Սաշա Ջաֆրիի կտավն ունի ավելի քան 1,5 հազ․ քառակուսի մետր մակերես, որը համեմատելի է չորս բասկետբոլի խաղադաշտի հետ:

Կտավը բաղկացած է 70 մասից: Ի սկզբանե նախատեսվում էր, որ այն աճուրդում վաճառվելու է մաս-մաս: Սակայն ամբողջությամբ կտավը ձեռք է բերել ֆրանսիացի Անդրե Աբդունը, ով ապրում է Դուբայում եւ ղեկավարում կրիպտոարժույթի ոլորտում մասնագիտացված ընկերություն:



Աճուրդի կազմակերպիչները նշել են, որ հասույթը երկու անգամ ավելին է, քան սպասվում էր: Միջոցների մի մասը նախատեսվում է ուղղել բարեգործությանը։

«Մարդկության ճանապարհորդությունը»-ը Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է կտավի վրա արված ամենամեծ նկարը: Սաշա Ջաֆրին իր աշխատանքն ավարտեց 2020-ի սեպտեմբերի վերջին, այն հիմնված է 140 երկրներից երեխաների նկարների վրա, ովքեր COVID-19 կորոնավիրուսային համավարակի ընթացքում իրենց աշխատանքներն առցանց ուղարկում էի նկարչին:
Դիտում՝ 3737
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW