ԱրարատԲանկը Raiffeisen Bank-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին
25.03.2021 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես նշել են բանկում, մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրների լավագույն գործընկեր բանկերին SWIFT փոխանցումների ոլորտում բարձր որակական եւ քանակական չափանիշների ապահովման համար:
ԱրարատԲանկը միջազգային փոխանցումները մշակում է STP (Straight Through Processing) ավտոմատացված լուծումների միջոցով, ինչն ապահովում է վճարային գործընթացի առավելագույն արագություն:
«Տարիների ընթացքում Raiffeisen Bank-ի հետ ձեւավորվել է փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ, ինչը հնարավորություն է ընձեռել կիրառել միջազգային գործընկերոջ կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների լայն տեսականին, ինչպես նաեւ օգտվել աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման պարբերաբար կազմակերպվող ծրագրերից։ Արդյունքում՝ բանկին հաջողվել է շարունակաբար բարելավել սպասարկման որակը եւ գործիքակազմը՝ ուրույն տեղը զբաղեցնելով ՀՀ ֆինանսական շուկայում։
Raiffeisen Bank-ի կողմից շնորհված մրցանակը ոգեւորող է, միեւնույն ժամանակ՝ պարտավորեցնող։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը նման բարձր գնահատականի համար» - ասել է Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: