Revolut ֆինտեխ ստարտափի հիմնադիրը Telegram-ը գնահատել է $50-100 մլրդ

23.03.2021 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Revolur #Telegram #Օլեգ Տինկով
Revolut ֆինտեխ ստարտափի հիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին կարծում է, որ Telegram-ը կարող է արժենալ «YouTube-ի չափ, գուցե նույնիսկ ավելին»:

Ինչպես հաղորդում է The Bell-ը, այս մասին Ստորոնսկին ասել է «Բիզնես գաղտնիքներ» Oլեգ Տինկովի հետ հաղորդաշարի նոր թողարկման ժամանակ:

2018թ.-ին Morgan Stanley բանկը YouTube-ը որպես առանձին ընկերություն գնահատել էր $160 մլրդ (ներկայումս՝ Alphabet-ի կազմում է):



Տինկովի համապատասխան հարցին Ստորոնսկին պատասխանել է, որ մեսենջերի արժեքը կկազմի մոտ $50-100 մլրդ, «եթե հավատաք, որ Telegram-ը կունենա բիզնես մոդել»: «Եթե ես լինեի ներդրող, ապա կներդնեի այդ գնահատմանը համապատասխան»,- հավելել է Ստորոնսկին:

Տինկովն իր հերթին նկատել է, որ անձամբ է ճանաչում Ստորոնսկուն ու Դուրովին, եւ նրանք «նման են բացասական հատկություններով»: Իսկ  դրական հատկություններ, ըստ Տինկովի, «Ստորոնսկին ունի, իսկ Դուրովի մոտ դրանք գործնականում չկան»:
Դիտում՝ 4130

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW