ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդականները մշակում են ամերիկյան տնտեսությունը խթանելու ծրագիր, որն, ամենայն հավանականությամբ, ենթադրում է մոտ $3 տրլն-ի հատկացում, մասնավորապես` գիտության, կրթության կարիքները հոգալու եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է The New York Times-ը (NYT): Ըստ թերթի աղբյուրների՝ ծրագիրն արդեն մի քանի ամիս քննարկվում է: Ակնկալվում է, որ այն ամերիկյան առաջնորդին կներկայացվի ընթացիկ շաբաթվա վերջին:Փաթեթը կներառի ԱՄՆ-ում ենթակառուցվածքների զարգացման նախագծեր: Քննարկվում է հնարավորություն, համաձայն որի դրանց ֆինանսավորմանն ուղղվող միջոցները կստացվեն կորպորացիաների եւ առավել հարուստ քաղաքացիների համար հարկերը բարձրացնելու հաշվին: 09.03.2021 | 10:47 Բայդեն․ Աշխարհը տեղում չի դոփում, հատկապես Չինաստանը Քննարկվող միջոցառումների թվում են ԱՄՆ տրանսպորտային համակարգի, ինտերնետի, հինգերորդ սերնդի բջջային կապի, էներգետիկ համակարգի զարգացումը, ինչպես նաեւ քաղաքացիների մասնագիտական վերապատրաստման մի շարք ծրագրեր: Ամերիկյան առաջնորդի խորհրդականների կարծիքով՝ այս ամենը կարող է նպաստել երկրում աշխատանքի արտադրողականության բարձրացմանը:Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին, մեկնաբանելով NYT-ի հրապարակումը, նշել է, որ Բայդենը եւ նրա օգնականները «քննարկում են մի շարք հնարավոր միջոցներ», որոնք ուղղված կլինեն բնակչությանն աջակցելուն եւ ԱՄՆ-ում հարկային համակարգը փոխելուն:Ավելի վաղ Բայդենը ստորագրել էր համավարակի պայմաններում Կոնգրեսի կողմից հաստատված $1,9 տրլն ծավալով երկրի տնտեսության խթանող փաթեթը։ Tweet Դիտում՝ 3870