Բայդեն․ Աշխարհը տեղում չի դոփում, հատկապես Չինաստանը

09.03.2021 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջո Բայդեն #ԱՄՆ #Չինաստան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ տնտեսության խթանիչ փաթեթի ընդունումը կօգնի երկրին տնտեսական ցուցանիշներով գերազանցել այլ պետություններին, հատկապես Չինաստանին:


Նա ելույթ է ունեցել Սպիտակ տանը՝ Սենատում $1,9 տրլն չափով համապատասխան ծրագրի ընդունման կապակցությամբ։



«Սա միլիոնավոր աշխատատեղեր կստեղծի, մենք 6 մլն աշխատատեղ ենք ակնկալում: Ծրագիրը կօգնի ՀՆԱ-ն ավելացնել $1 տրիլիոնով եւ առաջ անցնել բոլորից: Աշխարհը տեղում չի դոփում, հատկապես Չինաստանը»,- Բայդենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ առճակատումն երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել: «Մենք կհաղթահարենք սա (համավարակի հետեւանքները): Մենք կմնանք աշխարհի առաջատար եւ ամենահաջողված տնտեսությունը»,- կարծում է Սպիտակ տան ղեկավարը:

Դիտում՝ 5975

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW