ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ «պետք է հետ քաշվել Արեւմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից»: Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:«Պետք է ամրապնդել ինքնուրույնությունը: Դուք տեսնում եք, թե ինչպես է ԱՄՆ-ն իր համար խնդիր հայտարարում՝ սահմանափակել տեխնոլոգիական զարգացման հնարավորություններն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի համար: Հետեւաբար, մենք պետք է նվազեցնենք պատժամիջոցների հետ կապված ռիսկերը ՝ ամրապնդելով մեր տեխնոլոգիական ինքնուրույնությունը՝ անցում կատարելով ազգային արժույթներով եւ դոլարին այլընտրանք կազմող համաշխարհային արժույթներով հաշվարկներին: Մենք պետք է հետ քաշվենք Արեւմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից: 10.03.2021 | 10:14 Ռուսաստանում սահմանափակվել է ամերիկյան MoneyGram-ի աշխատանքը Կյանքը ստիպում է մեզ տնտեսական եւ սոցիալական զարգացման հարցում կառուցել սեփական գիծն այնպես, որ կախված չլինենք այն «քմահաճույքներից», որոնք ցուցադրում են արեւմտյան մեր գործընկերները: Նրանք առաջ են մղում իրենց գաղափարախոսական օրակարգը, որի նպատակն է պահպանել սեփական գերակայությունը`այլ երկրների զարգացումը զսպելու հաշվին: Այս քաղաքականությունը հակասում է օբյեկտիվ տենդենցին եւ, ինչպես ընդունված էր ասել, գտնվում է «պատմության սխալ կողմում»: Պատմական գործընթացն,ամեն դեպքում, իրենը կասի»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը: Tweet Դիտում՝ 3823