Անդրսահմանային դրամական փոխանցումների ամերիկյան MoneyGram համակարգը մարտի 1-ից դադարեցրել է Ռուսաստանում ֆիզիկական անձանց ուղղակի ծառայություններ մատուցել:Ռուսաստանից աշխարհի այլ երկրներ դրամական փոխանցումներ ուղարկելն անհնարին է դարձել, իսկ MoneyGram-ի հաճախորդների կողմից այլ երկրներից Ռուսաստան ուղարկվող կանխիկ գումարն այժմ հասանելի է միայն «Զոլոտայա կորոնա»-ի գրասենյակներում, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրը։Տեղեկատվությունը հաստատել է MoneyGram-ի հեռախոսային կենտրոնի օպերատորը, իսկ փոխանցումներ ստանալու մասին տեղեկատվությունը՝ «Զոլոտայա կորոնա»-ի մամուլի ծառայությունը:MoneyGram-ը միակ ընկերությունն է, որն ընդգրկված է ՌԴ Կենտրոնական բանկի արտասահմանյան վճարային համակարգերի օպերատորների ռեեստրում (2020թ․ ապրիլի 24-ին, երբ առաջին անգամ կազմվել էր այդ ռեեստրը): 2021թ․ մարտի 5-ի դրությամբ MoneyGram-ը չի հանվել ռեեստրից: Կենտրոնական բանկում չեն մեկնաբանում գործող ընկերությունները:Անցած տարվա գարնանը «Վեդոմոստի»-ն գրել էր, որ նման ռեեստրի ձեւավորող դրույթները ուժի մեջ են մտել 2019-ի հուլիսին: Պետդուման ընդունել էր օրենք, որն արգելում է օտարերկրյա դրամական փոխանցումների համակարգերին աշխատել Ռուսաստանի հետ առանց երկրում ներկայացուցչություն բացելու։Ռուսաստանում աշխատող դրամական փոխանցումների մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Western Union-ը, գործում է իրավաբանական անձի միջոցով եւ ընդգրկված է վճարային համակարգերի ռեեստրում, որոնք գրանցված են Ռուսաստանի տարածքում: Ի տարբերություն դրան, MoneyGram–ը միայն մասնաճյուղ ունի Ռուսաստանում: Tweet Դիտում՝ 3326