Երեւանի կենտրոնում բացվել է «Տաշիր»-ի կողմից վերակառուցված գետնանցումը

21.03.2021 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան #«Տաշիր» #գետնանցում
Մաշտոցի 20/4 հասցեում գտնվող «Անցում No.1»-ը լիովին վերակառուցվել է՝ վերածվելով քաղաքակիրթ, ժամանակակից գետնանցման։

Գետնանցումն ունի գեղեցիկ եւ հարմարավետ ինտերիեր, շարժասանդուղք, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված էլեկտրական անցուղի։

Նախկինում այստեղ գործել է նաեւ հանրախանութ, որի տարածքում այժմ գործելու են «Տաշիր Պիցցա», «Սուտեկի Սուշի Բար» սննդի կետերը, «Երեւան Սիթի» սուպերմարկետը, «Ամերիաբանկը» , «Մինիսո», «Այ մոբայլ», «Պոդրուժկա» խանութ սրահները,- տեղեկացրել են «Անցում No.1»-ից ։

Ինչպես նշել են Երեւանի քաղաքապետարանում, կառուցապատումն իրականացրել է «Տաշիր» խումբը՝ քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

«Ստորգետնյա անցումը ներառական է, հարմար՝ տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։

Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար»,- նշել են Երեւանի քաղաքապետարանում։
Դիտում՝ 6106
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW