Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ վարկային ներդրումներն այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 11%-ով, որը կազմում է մոտավորապես 375 մլրդ դրամ։ «Իրավաբանական անձանց վարկերն աճել են 11,3%, ֆիզիկական անձանց վարկերը՝ 9,4%-ով։ Բանկային համակարգի մեր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում նրանց հղած մեսիջներից մեկն այն է, որ կառավարության իրականացրած ծրագրերն անցած տարվա ընթացքում էական են եղել վարկայի պորտֆելի աճի համար։ Եթե չեմ սխալվում՝ մոտավորապես 160 մլրդ դրամը պայմանավորված է կառավարության իրականացրած ծրագրային փաթեթով»,- ասել է ԿԲ նախագահը։ 16.03.2021 | 16:45 ԿԲ նախագահ․ Դրամավարկային քաղաքականությունն ուղղված կլինի գնաճի ռիսկի չեզոքացմանը Մարտին Գալստյանն անդրադարձել է նաեւ բանկերի կողմից զոհվածներին եւ նրանց հարազատներին ներված վարկերին։ «Իմ ունեցած վերջին տվյալներով՝ ներվել է մոտ 2 մլրդ դրամի չափով վարկ։ Մեր գնահատականներով՝ այդ պրոցեսները դեռեւս շարունակվելու են եւ համակարգն իր միջոցներով ներելու է զոհված եւ վիրավոր մեր հայրենակիցների ընտանիքներին եւ նրանց հարազատներին մոտավորապես 3 մլրդ դրամի վարկ»,- ասել է Մարտին Գալստյանը։ Tweet Դիտում՝ 2229