Կենտրոնական բանկի(ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2021թ․փետրվարինարձանագրվելէ 0,6% գնաճ՝նախորդ տարվանույնամսվա 0,2 գնանկմանդիմաց։Նա նշել է, որ համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների ազդեցությամբեւ մի շարք առաջակի գործոններով պայմանավորված՝ մի շարք հումքային եւ պարենային միջազգային շուկաներում դրսեւորվել են գների աճի միտումներ, ինչը նաեւ նպաստում է գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձեւավորմանը։«Նման իրավիճակում ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռեւս շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն»,- ասել է Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ 2021թ․ առաջին եռամսյակում դեռեւս պահպանվում է ցածր տնտեսական ակտիվությունը, ինչին շարունակում է նպաստել ծառայությունների ոլորտի նվազումը՝ արտահայտելով նաեւ պահպանվող թույլ պահանջարկի եւ ցածր մասնավոր սպառմանազդեցությունը։«Չնայած փոքր ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը, պահպանվող անորոշությունների եւ վարկավորման աճի տեմպերի դանդաղման ներքո կանխատեսվում է, որ ներքին պահանջարկը առաջիկայում կմնա որոշակի զսպված: Նման պայմաններում ԿԲ Խորհուրդը ներքին տնտեսությունից գնաճային ազդեցություններ չի սպասում»,- ասել է ԿԲ նախագահը:Մարտին Գալստյանը նշել է, որ ԿԲ Խորհուրդը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին կանխատեսել է առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի ու գնաճային սպասումների որոշակի արագացում եւ էականորեն խստացրել դրամավարկային պայմանները: «Հաշվի առնելով նաեւ պահանջարկի պահպանվող թույլ միջավայրը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում եւս դրամավարկային քաղաքականությունն ուղղված է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո, կանխատեսվող հորիզոնում կնվազի եւ կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- ասել է նա: 16.03.2021 | 12:18 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ Մարտին Գալստյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի Խորհուրդը կարծումէ, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, եւ դրանց դրսեւորման պարագայում ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը: Tweet Դիտում՝ 2131