ՀՀ ԿԲ-ն միացել է ԵԱԶԲ-ի հաշվարկային ենթակառուցվածքին

12.03.2021 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ-ն #ԵԱԶԲ
ՀՀ Կենտրոնական բանկը միացել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հաշվարկային ենթակառուցվածքին եւ բացեց թղթակցային հաշիվ:

«Զարգացման բազմակողմ հաստատությունում կենտրոնական կամ ազգային բանկի կողմից հաշիվ բացելը բավականին հազվագյուտ նախադեպ է այս ոլորտի համար, ինչը հաստատում է մեր համակարգի նկատմամբ վստահության եւ պահանջվածության բարձր մակարդակը: ԵԱԶԲ հաշվարկային համակարգի օգտագործումը ՀՀ հիմնական ֆինանսական հաստատությանը հնարավորություն կտա վճարումներ կատարել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի ազգային արժույթներով` ներառյալ դրանց ուղղակիորեն փոխարկումը:

Հասանելիությունը ԵԱԶԲ-ի վճարային ենթակառուցվածքին մեծացնում է գործարքների անվտանգությունը` դրանք ազգային վճարային համակարգերի միջոցով իրականացնելու հաշվին, նվազագույնի է հասցնում միջնորդ բանկերի քանակը եւ կրճատում գործարքների ծախսերը»,- ասել է ԵԱԶԲ-ի Վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:
Դիտում՝ 3967

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW