Տարեսկզբից Չինաստանում M&A գործարքները պատմական ռեկորդ են սահմանել

11.03.2021 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #M&A
Չինական ընկերությունները ռեկորդային թվով գործարքներ են կնքում, տարեսկզբից M&A-ի ծավալը կազմել է $77,5 մլրդ, ինչը պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է եւ գրեթե երեք անգամ գերազանցում է 2020թ. նույն ժամանակահատվածի տվյալները, հաղորդում է Finmarket-ը։

«Չինաստանում M&A-ի համար սա անսպասելի ակտիվ շրջան է»,- նշում է PwC-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Դեյվիդ Բրաունը, որին մեջբերում է Financial Times-ը: Նա ստեղծված իրավիճակը բացատրում է մի շարք գործոններով, ներառյալ չինական ընկերությունների կողմից կապիտալի նկատմամբ պահանջարկը եւ տնտեսության վերականգնումը, ինչպես նաեւ Չինաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն`ուղղված օտարերկրյա տեխնոլոգիաներից եւ շուկաներից երկրի արտաքին կախվածության թուլացմանը:



Չինաստանի տնտեսական աճն արագացավ 2020-ի վերջին, ֆոնդային շուկան հասավ ռեկորդային առավելագույնի, ինչը նպաստում է գործարքների ակտիվությանը:

Չինաստանում գործարքների ծավալը նվազել էր 2020-ի փետրվարին, երբ երկրում առաջին անգամ լոքդաուն մտցվեց՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ: Միաժամանակ, ակտիվությունը վերականգնվեց համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին. ըստ PwC-ի՝ անցած տարվա ընթացքում գործարքների ծավալն աճել է 30%-ով՝ մինչեւ $734 մլրդ:

«Չինաստանում տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո, եւ առեւտրային խաղացողներն այլեւս չեն հապաղում կնքել գործարքներ, որոնք հնարավոր էր հետաձգել»,- ասել է Deloitte China-ի M&A գործարքների գծով կառավարիչ տնօրեն Այվան Վոնը:

Նա նշել է, որ ակտիվության հիմնական մասը բաժին է հասնում տեխնոլոգիական ոլորտին եւ լոգիստիկային՝ կապված համավարակի ընթացքում էլեկտրոնային առեւտրի նկատմամբ աճող պահանջարկի հետ։
Դիտում՝ 3334
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW