Հայաստանում արդյունաբերական կանեփի (հեմփի) մշակության իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական ակտերը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումն է տեղի ունեցել:Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը նշել է, որ հանգամանորեն ուսումնասիրվել է հեմփի աճեցման միջազգային փորձը եւ տարբեր երկրներում ոլորտը կարգավորող իրավական ակտերն ու առկա վերահսկողական մեխանիզմները։Նրա խոսքով՝ Հայաստանում հեմփի մշակությունը լինելու է խիստ վերահսկվող եւ լիցենզավորված գործունեություն։ 11.02.2021 | 23:10 Տիգրան Ավինյան․ Առաջիկա 6 ամսում կառավարության անելիքների մասին Վարսիկ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ծրագրի իրականացման առաջին տարում նախատեսվում է իրականացնել հեմփի գիտաարտադրական մշակություն, որի արդյունքում կընտրվեն Հայաստանի բնակլիմայական պայմանների համար առավել նպատակահարմար եւ տետրահիդրոկանաբինոլի սահմանված պարունակությամբ սորտեր եւ լիցենզավորված գործունեության շրջանակներում որոշ ընկերություններ կկարողանան կազմակերպել հեմփի մշակություն։ Ընդ որում, նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք մշակությունից բացի, կիրականացնեն նաեւ վերամշակում։Հանդիպման ընթացքում աշխատանքային խումբը քննարկել է նաեւ հեմփի մշակության արդյունավետության ապահովմանը, լաբորատոր փորձաքննությունների իրականացմանը, պետական մարմինների համագործակցությամբ վերահսկողության հատուկ մեխանիզմների կիրառմանը, արտադրվող հեմփի վերամշակմանը վերաբերող մի շարք հարցեր։Արդյունաբերական կանեփի (հեմփի) մշակության իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական ակտերը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված են՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի, Առողջապահության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները։ Tweet Դիտում՝ 1890