Կորոնավիրուսային համավարակի ֆոնին որոշ ընկերությունների բաժնետոմսերն աննախադեպ աճ են գրանցել, օրինակ, դա տեղի է ունեցել Tesla-ի բաժնետոմսերի հետ: Սակայն միայն քչերն են կարողացել օգտվել ստեղծված իրավիճակից եւ ավելացնել իրենց եկամուտը:Այս մասին ռադիո Sputnik-ին ն տված հարցազրույցում ասել է ֆինանսական խորհրդատու, «Անձնական ֆինանսների կազմակերպում» ընկերության գլխավոր տնօրեն Ալյոնա Նիկիտինան:«Տարածված եւ շատ մեծ համոզմունք կա, որ պետք է ընտրել Tesla-ի նման մի բան, որը տարվա մեջ յոթ անգամ թանկացել է, եւ վերջ: Մարդիկ կարծում են, որ պետք է միլիոն ներդնեն, յոթը ստանան եւ շարունակեն ապրել տոկոսների հաշվին: Ցավոք, այս ռազմավարությունը պարտության է տանում: Դա նման է վիճակախաղին, երբ կա «բախտավորների» 1%-ը եւ «անհաջողակների» 99%-ը: Ոչ ոք չգիտի, թե որ մասում է հայտնվելու մարդը, եթե հետեւի նման ռազմավարությանը»,- պարզաբանել է ֆինանսական խորհրդատուն:Սեփական օգտին հաջողության եւ ձախողման տոկոսային հարաբերակցությունը փոխելու համար Ալյոնա Նիկիտինան խորհուրդ է տալիս ներդրումներ կատարել տարբեր ընկերություններում: Նման ռազմավարությամբ մեկ տարում յոթնապատիկ եկամտի աճ տեղի չի ունենա, սակայն հնարավոր կորուստները փոքր կլինեն, կարծում է նա: 01.03.2021 | 11:54 Բաֆեթը խորհուրդներ է տվել մանրածախ ներդրողներին «Բաժնետոմսերում ներդրումներ կատարելու հիմնական սկզբունքն այն չէ, որ ամեն ինչ պահվի մեկ ընկերության բաժնետոմսերում, որքան էլ դա գրավիչ լինի: Մեկ ընկերությունում պետք է լինի ներդրումային պորտֆելի առավելագույնը 5%-ը: Եթե մարդը փողը պահում է բաժնետոմսերի բաշխված պորտֆելում, ապա նա կունենա ավելի քիչ եկամտաբերություն, բայց այստեղ բաշխումը հակառակ ուղղությամբ կիրականացվի: Բաժնետոմսերի նման պորտֆելով 99%-ը «բախտավոր է», իսկ 1% -ն ՝ «անհաջողակ»: Այստեղ շատ դժվար է գումար կորցնել», - ասել է Ալյոնա Նիկիտինան:Թե որ ընկերությունների բաժնետոմսերում է պետք ներդնել պորտֆելի այդ 5%-ը, ֆինանսական խորհրդատուն առաջարկում է որոշել ըստ սեփական ճաշակի: Նա գտնում է, որ ի թիվս այլ ընկերությունների, կարելի է ներդրումներ կատարել ՏՏ ընկերություններում, քանի որ դրանք աճի միտում ունեն: Tweet Դիտում՝ 3523