Բաֆեթը խորհուրդներ է տվել մանրածախ ներդրողներին

01.03.2021 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուորեն Բաֆեթ #Berkshire Hathaway #ներդրումներ
Ամերիկյան Berkshire Hathaway հոլդինգային ընկերությունը հրապարակել է հիմնադիր Ուորեն Բաֆեթի ամենամյա ուղերձը, որում միլիարդատերը, մասնավորապես, խորհուրդ է տվել մանրածախ ներդրողներին:

Նրա խոսքով՝ կապիտալի հիմքում «ժամանակն է, ներքին հանգստությունը, լայն դիվերսիֆիկացումը եւ գործարքների քանակն ու միջնորդավճարները նվազագույնի հասցնելու ունակությունը»:

«Բաժնետոմսերի տնօրինումը դրական գումարով խաղ է: Համբերատար եւ խելամիտ կապիկ, որը կառուցում է պորտֆելը՝ S&P 500 ընկերությունների ցուցակի նշանակետին 50 տեգեր նետելով, ժամանակի ընթացքում կտեսնի շահաբաժիններ եւ կապիտալի աճ, միայն այն պայմանով, եթե չտրվի ակտիվների ընտրությունում փոփոխություն կատարելու գայթակղությանը»,- ներդրողի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:


 
Բաֆեթը նաեւ նշել է, որ հիմա պարտատոմսերի համար այնքան էլ ճիշտ ժամանակը չէ, քանի որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության տասնամյա պարտատոմսերը, օրինակ, 2020-ի վերջին նվազել են 94%-ով՝ 1981-ի սեպտեմբերի եկամտաբերության համեմատ։ Ամենից բացի, Բաֆեթը «մռայլ ապագա է» կանխատեսել նրանց համար, ովքեր ներդրումներ են կատարում ֆիքսված եկամտի գործիքներում:

Իր նամակում գործարարը հայտնել է նաեւ ընկերության կողմից Apple-ի բաժնետոմսերի մի մասի վաճառքից ստացած $11 մլրդ-ի մասին եւ կոչ արել ներդրումներ կատարել բաժնետոմսերում:
Դիտում՝ 2952
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW