1000+ հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով 1133 շահառու հատուցում է ստացել

09.03.2021 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#1000+ հիմնադրամ #«Կամուրջ» ծրագիր #շահառուներ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով մարտի 9-ի դրությամբ հատուցում է ստացել 1133 շահառու:

Հիմնադրամի հաշվետվության համաձայն՝ նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:



Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է: Սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի արդյունքում զոհված եւս 121 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել։

Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը`1862-ն է, որից 1450-ը`այս պատերազմի արդյունքում: Ցանկն ամբողջությամբ հասանելի է հղմամբ:
Դիտում՝ 1222

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW