Կոնվերս Բանկ. «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում»` ըստ Global Finance-ի

05.03.2021 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Global Finance #մրցանակ
Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով «2021թ.-ի Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:
 
Բանկն արժանացել է այս մրցանակին առեւտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ, ինչի մասին վկայում են գործարքների ծավալային եւ քանակային աննախադեպ աճը, ինչպես նաեւ աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը:
 
Նշենք, որ  Կոնվերս Բանկին առեւտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են  պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք - Կանաչ առեւտուր» եւ Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:
 
Global Finance ամսագրի տվյալ անվանակարգի մրցանակակիրների ցանկն ամբողջությամբ ներկայացված է այս հղումով:
Դիտում՝ 5834

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW