2020-ին արհեստական բանականության ոլորտում մոտ $68 մլրդ-ի ներդրում է կատարվել

05.03.2021 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արհեստական բանականություն #ներդրումներ #AI Index Report 2021
Արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների վրա հիմնված մշակումներում ներդրումների ծավալը 2020-ին կազմել է $67,9 մլրդ, ասված է ՏԱՍՍ-ի տրամադրության տակ եղած Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների AI Index Report 2021 զեկույցում։

«Ընդհանուր ներդրումները ԱԲ տեխնոլոգիայի մեջ՝ ներառյալ մասնավոր ներդրումները, հանրային առաջարկները, M&A գործարքներն ու մինորիտար փաթեթները, նախորդ տարվա համեմատ աճել են 40%-ով՝ 2020թ․-ին ընդհանուր առմամբ կազմելով $67,9 մլրդ»,- ասված է զեկույցում:



Անցած տարի ԱԲ տեխնոլոգիաների զարգացման մեջ մասնավոր ներդրումների մասնաբաժինը գերազանցել է $40 մլրդ-ը (աճը՝ 9,3%): Ներգրավված միջոցների ծավալով առաջատարներն էին ԱԲ տեխնոլոգիաների միջոցով նոր դեղամիջոցներ ստեղծելու ոլորտում մասնագիտացած տեխնոլոգիական ընկերություններն, այդ թվում՝ քաղցկեղի դեմ պայքարի համար, ինչպես նաեւ մոլեկուլային բժշկության ասպարեզում հետազոտություններ իրականացնողները: Այս մշակումները ֆինանսավորվել են ավելի քան $13,8 մլրդ-ի չափով, ինչը 4,5 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Դրանց հաջորդում են ինքնավար մեքենաների մշակողները ($4,5 մլրդ) եւ ԱԲ-ով կրթական պրոդուկտներ մշակող ընկերությունները ($4,1 մլրդ):
Դիտում՝ 3715
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai