Սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը դարձել է արհեստական բանականության հիման վրա աշխատող iris Dating ծանոթությունների ծառայության ամերիկյան հարթակի բաժնետեր, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։ Վարդանյանի խոսքով՝ նա ներդրում է կատարել նախագծում ներդրողների կոնսորցիումի հետ միասին: Գործարարը չի հստակեցրել, թե ինչ մասնաբաժին է ստացել նախագծում, սակայն նշել է, որ այն զգալի է: «Սրանք հրեշտակային ներդրումներ են»,- ասել է ձեռնարկատերը:iris Dating-ում նրան գրավել է մետչինգի (զույգերի համընկնում) բարձր մակարդակը՝ նմանատիպ այլ ծառայությունների հետ համեմատած։ Ձեռնարկատերը iris Dating-ը «հեռանկարային նախագիծ է» որակել։Ռուբեն Վարդանյանը դեռեւս 2019թ․ Forbes-ին տված հարցազրույցում պատմել էր, որ ներդրում է կատարել ծանոթությունների նախագծում՝ չբացահայտելով վերջինս անվանումը։ Իր խոսքով՝ ընկերությունն օգտագործում է «բոլորովին այլ մեխանիզմ ու փիլիսոփայություն»:Վարդանյանը խոստովանել էր, որ երբեք չի մտածել, թե կներդնի այս ոլորտի մեջ: «Բայց ես տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում, ուր է գնում աշխարհը, եւ ես հասկանում եմ, որ եթե մինչեւ 2030թ. եվրոպացիների 45%-ը միայնակ լինի, եւ եթե մենք տեսնում ենք, որ մարդիկ ապրում են 30-40 տարի ավելի երկար, եւ, միաժամանակ, նրանցից շատերը չունեն իրենց երկրորդ կեսին, ապա մենակությունը դառնում է ապագա աշխարհի ամենակարեւոր տարրերից մեկը»,- նշել էր Ռուբեն Վարդանյանը: Tweet Դիտում՝ 3957