«Կասպերսկի» ընկերության տվյալներով, Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,45%-ը 2020-ին ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների: Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,06%, իսկ Ադրբեջանում՝ 1,51%: 2019-ին Հայաստանում օգտատերերի 0,90%-ը բախվել է իրենց համակարգիչներում բանկային տրոյական ծրագրերի գործարկման փորձերի, որոնք նախատեսված են բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով դրամական միջոցների գողության համար: Tweet Դիտում՝ 1602