2021թ. հունվար ամսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով:ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել 0.8%-ով:Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 15.1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.3%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 2.2%-ով:Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 4.5% եւ 5.5%-ով: 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի նվազում 3.8%-ի չափով (պետական՝ 0.1%, ոչ պետական՝ 5.4%):Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 16.8%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 11.3%-ով, իսկ ներմուծման ծավալը ՝ 20%-ով: Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 1988