Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել թարմացնել այն օֆշորային ընկերությունների սեւ ցուցակը, որոնք չեն բացահայտում շահառուներին կամ թաքցնում են հարկային տեղեկատվությունը: Դոմինիկան ավելացվել է այդ ցուցակում, նշված է Նախարարների խորհրդի հաղորդագրության մեջ:RBC-ի փոխանցմամբ՝ միաժամանակ, ցուցակից հանվել է Բարբադոսը: Թարմացումից հետո ցուցակը ներառում է 12 իրավասություն. Ամերիկյան Սամոա, Անգիլիա, Դոմինիկանա, Ֆիջի, Գուամ, Պալաու, Պանամա, Սամոա, Սեյշելյան կղզիներ, Տրինիդադ եւ Տոբագո, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ եւ Վանուատու:Մեկ այլ ցուցակում («գործերի վիճակի մասին») ներառված են այն իրավասությունները, որոնք դեռ ամբողջովին չեն պահպանում միջազգային հարկային ստանդարտները, սակայն բավարար պարտավորություններ են ստանձնել դրանք կյանքի կոչելու համար: Այս փաստաթղթում ԵՄ խորհուրը եւս թարմացումներ է կատարել: Այսպես՝ Մարոկկոն, Նամիբիան եւ Սենթ Լյուսիա հանվել են ցուցակից, քանի որ կատարել են բոլոր իրենց պարտավորությունները: Իսկ Ճամայկան ավելացվել է՝ պարտավորվելով փոփոխել կամ չեղարկել իր հարկային ռեժիմը 2022թ. վերջին: Ավստրալիայի եւ Հորդանանի համար էլ երկարացվել է իրենց պարտավորությունների կատարման վերջնաժամկետը:Օֆշորների սեւ ցուցակը ստեղծվել է ԵՄ «Փողերի լվացման դեմ» 4-րդ հրահանգի (4th Anti-Money Laundering Directive, AMLD4) հիման վրա: Այն ընդունվել է դեռեւս 2015-ին: Փաստաթղթի համաձայն, ցուցակում ներառված են երկրներ, որոնց ջանքերը փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, ԵՄ-ի կարծիքով, անբավարար են:ԵՄ սեւ ցուցակն առաջին անգամ կազմվել է 2017-ի դեկտեմբերին: 2020 թվականից այն թարմացվում է տարին երկու անգամ: Tweet Դիտում՝ 3559