2021թ․ փետրվարին Gartner Finance հետազոտական ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ ԱՄՆ ընկերությունների ֆինանսական տնօրենների (CFO) ընդամենը 5%-ն է նշել, որ այս տարի նախատեսում են օգտագործել բիթքոինը որպես կորպորատիվ ակտիվ:Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, չնայած կրիպտոարժույթի հանրաճանաչության շարունակական աճին, ուսումնասիրությունը, որին մասնակցել են ընկերությունների 77 թոփ մենեջերներ, այդ թվում՝ 50 CFO-ներ, ցույց է տվել, որ հարցվածների 84%-ը չի էլ նախատեսում պահել բիթքոինը որպես ընկերության ակտիվ: 19.02.2021 | 17:35 Իլոն Մասկը «խենթություն է» որակել Tesla-ի ներդրումները բիթքոինի մեջ «Հարցվածների 84%-ը նշել է, որ բիթքոինի փոփոխականությունն իրենից ֆինանսական ռիսկ է ներկայացնում»,- ասել է Gartner Finance-ի հետազոտությունների գծով տնօրեն Ալեքսանդր Բենթը։ «Չափազանց դժվար կլիներ նվազագույնի հասցնել այն գնային տատանումների հետեւանքը, որը կրիպտոարժույթը ցուցադրում է վերջին հինգ տարվա ընթացքում»,- ասել է նա:Հարցվածների համար հիմնական անհանգստության պատճառը փոփոխականություն է, այնուամենայնիվ նրանք նշել են նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են ռիսկից փախուստը, կրիպտոարժույթի որպես ընդունվող վճարման ձեւի դանդաղ ադապտացումը, կարգավորման նորմերի հետ կապված մտավախությունները, ինչպես նաեւ կրիպտոարժութային շուկայի ոլորտում փորձագիտության բացակայությունը։ 17.02.2021 | 17:19 Ռուսաստանում կրիպտոարժույթներով գործարքներից եկամուտները կհարկվեն «Երբ խոսքը գնում է բիթքոինը որպես ընկերության ակտիվ օգտագործելու մասին, կան շատ չլուծված հարցեր»,- մեկնաբանել է Բենթը:Միաժամանակ, հարցվածների 71%-ը նշել է, որ հիմնական հարցը, որը նրանց հետաքրքրում է, այն է, թե ինչ անել բիթքոինի հետ: 68%-ն ասել է, որ ցանկանում է կարգավորիչներից ավելի շատ տեղեկություն ստանալ կրիպտոարժույթի մասին եւ ավելի լավ հասկանալ դրա օգտագործման հետ կապված ռիսկերը:Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ հարցվածների 1%-ը նախատեսում է կրիպտոարժույթ գնել 2022-2023թթ․, եւս 9%-ը նշել է, որ կսկսի այն պահել 2024-ին կամ ավելի ուշ: Tweet Դիտում՝ 4308