Իլոն Մասկը հայտարարել է, որ խենթություն է համարում իր կողմից ղեկավարած Tesla ընկերության ներդրումները բիթքոինի մեջ, հաղորդում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով Twitter-ի էջում գործարարի գրառումը:«Ասեմ, որ ես ներդրող չեմ, ես ինժեներ եմ: Tesla-ից բացի ես չունեմ հրապարակային այլ բաժնետոմսեր: Սակայն, երբ թղթային արժույթն ունի բացասական իրական եկամտաբերություն, միայն հիմարը չի փնտրի այլ բան: Բիթքոինը գրեթե նույնքան անհեթեթություն է, որքան թղթային փողը: Առանցքային բառն այստեղ «համարյա»-ն է»,- նշել է Մասկը: 08.02.2021 | 21:41 Tesla-ն $1,5 մլրդ է ներդրել բիթքոինի մեջ «Tesla-ի գործողություններն ուղղակիորեն չեն արտացոլում իմ կարծիքը: Որոշ քանակի բիթքոին ունենալը, ինչն իրացվելիության պարզապես ավելի պակաս հիմար ձեւ է, քան կանխիկը, S&P 500 վարկանիշից ընկերության համար խենթություն է»,- ասել է գործարարը:Banks.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 8-ին Tesla-ն $1,5 մլրդ էր ներդրել բիթքոին կրիպտոարժույթի մեջ: Ավելին, ընկերությունը նաեւ հայտարարել էր, որ առաջիկայում նախատեսում է սկսել օգտագործել բիթքոինը որպես իրենց ապրանքների համար վճարման ձեւ: Tweet Դիտում՝ 5584