Ռուսաստանում կրիպտոարժույթներով գործարքներից եկամուտները կհարկվեն

17.02.2021 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #կրիպտոարժույթների #հարկ
Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է կրիպտոարժույթներով գործարքներից եկամուտների հարկում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փաստաթղթով առաջարկվում է թվային արժույթը ճանաչել որպես գույք`Հարկային օրենսգրքի կիրառման համար: Ինչպես ավելի վաղ բացատրել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, սս կրիպտոարժույթի սեփականատիրոջը կտրամադրի իրավական պաշտպանվածություն եւ դատարանում սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորություն:

Նախագիծը նախատեսում է, որ թվային արժույթով գործարքներից ստացված եկամուտներն այսուհետ կհարկվեն եկամտահարկով կամ ֆիզանձանց եկամտի հարկով։ Քաղաքացիները եւ կազմակերպությունները, որոնք կրիպտոարժույթ տնօրինելու իրավունք ունեն, ստիպված կլինեն հայտարարագիր ներկայացնել, եթե դրա հետ գործարքների գումարը գերազանցի տարեկան 600 հազ․ ռուբլին: Միաժամանակ, թվային արժույթը ենթակա չի ամորտիզացիայի, իսկ դրա շրջանառության հետ կապված գործարքները ԱԱՀ-ով չեն հարկվի:

Պետդումայի բյուջեի եւ հարկերի կոմիտեն՝ երկրորդ ընթերցման համար նախագիծը վերջնական տեսքի բերելիս, մտադիր է հստակեցնել ԱԱՀ-ից ազատված գործարքների ցանկը եւ այն անձանց շրջանակը, որոնք պարտավոր են հարկային մարմիններին տեղեկացնել թվային արժույթի տնօրինման իրավունք ստանալու մասին եւ ներկայացնել զեկուցներ դրա հետ գործարքների եւ մնացորդների վերաբերյալ:

Իսկ Պետդումայի պետական շինարարության կոմիտեն գտնում է, որ թվային արժույթների համար հարկային ռեժիմի հաստատումն «անհնար է առանց «թվային արժույթ» կատեգորիային առնչվող օբյեկտների շրջանակը հստակեցնելու, դրանց հարաբերակցությունը որոշելու, մասնավորապես՝ «թվային իրավունք» եւ «փողեր» կատեգորիաների հետ, որոնք ամրագրված են Քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաեւ հաստատել դրանց օգտագործման հստակ ռեժիմը»: Դրա համար անհրաժեշտ է նախ Քաղաքացիական օրենսգրքում ներառել թվային արժույթի հասկացությունը՝ միաժամանակ այն շտկելով թվային ֆինանսական ակտիվների մասին օրենքում կամ հեռացնելով այն սույն օրենքից:
Դիտում՝ 3336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW