ՀՀ-ն մասնակցում է IDEX-2021-ին առանց ռազմական տեխնիկայի ցուցանմուշների

22.02.2021 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDEX-2021 #Աբու Դաբի #Հայաստան
IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում  ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասված է.

«Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետեւանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։



Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ եւ շուկաներ,  ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»։
Դիտում՝ 1964
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW