Մանկական Արհեստական բանականության միջազգային մրցույթի հարթակում մեկնարկել է մրցույթի հեռակա փուլը: Մրցույթի կազմակերպիչներն են «Սբեր»-ն ու ՌԴ Արհեստական բանականության դաշինքը:Ինչպես Banks.am-ին հայտնել են «Սբեր»-ի լրատվական ծառայությունում, Հայաստանը ներկայացնող երեխաները հրավիրվում են մասնակցելու միջազգային մրցույթին: Մրցույթի ընթացքում մասնակիցներն արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների օգնությամբ պետք է լուծեն դեմքերի ճանաչման եւ նախադասության մեջ պատճառահետեւանքային կապեր հաստատելու խնդիրներ: Առաջադրանքներին հասանելիություն ունենալու համար անհրաժեշտ է գրանցվել մրցույթի հարթակում:Մասնակիցները, որոնք հաջողությամբ կանցնեն որակավորումը, կմիավորվեն թիմերում եւ կլուծեն ավելի բարդ առաջադրանքներ առաջատար տեխնոլոգիական ընկերություններից՝ մրցույթի 10 ուղղություններով: Լավագույն թիմերը կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար, որը տեղի կունենա Մոսկվայում 2021 թվականի վերջին: Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 10 մլն ռուբլի:Գրանցված մասնակիցների համար հասանելի կլինեն նաեւ արհեստական բանականության եւ վերապատրաստման դասընթացների վերաբերյալ օգտակար նյութեր, ինչպես նաեւ վեբինարներ՝ մրցույթի փորձագետների հետ: «Մեր միջազգային մրցույթը հնարավորինս հասանելի ենք դարձրել ցանկացած աշակերտի համար, ով հետաքրքրված է արհեստական բանականության տեխնոլոգիաներով: Որակավորման փուլի հանձնարարությունները հատուկ պատրաստվածություն կամ սարքավորում չեն պահանջում, բայց, միաժամանակ, հրաշալի հնարավորություն են ընձեռում արհեստական բանականության վերաբերյալ նոր գիտելիքներ ձեռք բերել եւ պատրաստվել տեխնոլոգիական ընկերությունների ավելի բարդ աշխատանքներին։ Ուստի, գրանցվեք և ձեր ուժերը փորձեք հարթակում առկա խնդիրները լուծելով՝ հաջորդ փուլ անցնելու համար: Մենք ձեզ համար պատրաստել ենք ևս շատ հետաքրքիր բաներ»,- ասել է «Սբերբանկ»-ի փոխնախագահ, «Կրթական թվային հարթակներ» ստորաբաժանման տնօրեն Մարինա Ռակովան:Գրանցումն ու որակավորման խնդիրներ լուծելու հնարավորությունը մրցույթի հարթակում հասանելի կլինի մինչեւ 2021թ․ հուլիսի 1-ը: Tweet Դիտում՝ 7574