Փաշինյան. Տնտեսությունը վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում

18.02.2021 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #տնտեսություն #ՀԴՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում:

Կառավարության նիստի ժամանակ նա հայտնել է, որ փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով հանրապետությունում ՀԴՄ կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 000 հազար ավելի գործարք, քան՝ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով կամ 31,4 մլրդ դրամով:



«Հարկ է արձանագրել, որ փետրվարի առաջին 15 օրերին էականորեն աճել են արտահանման ու ներմուծման ծավալները: Այստեղից հետեւությունն այն է, որ տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1919

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW