Հայաստանում վերջին տարիներին շատ ճանապարհներ են կառուցվում, հիմնանորոգվում՝ վստահությամբ, որ երկար կծառայեն։ Իսկ որակյալ ճանապարհաշինության նախապայմանը միջազգային չափանիշներով ժամանակակից տեխնոլոգիաներն են, որոնք սկսել են կիրառվել Հայաստանում նոր թափով :Շինարարական արդյունաբերության եւ ճանապարհաշինական տեխնիկա արտադրող համաշխարհային առաջատարները ներկայացված են Հայաստանում, ինչը թույլ է տալիս ոլորտները զարգացնել, կառուցել հուսալի ու որակյալ ճանապարհներ, խթանել շինարարությունը։ Ինչպես ասում են, իր «վերջին խոսքով» մեր երկրում է նաեւ շվեյցարական AMMANN ապրանքանիշը, որը ՀՀ-ում ներկայացնում է EURO TRUCK ընկերությունը։ AMMANN-ը 150 տարի համաշխարհային շուկայում ամուր ու կայուն դիրք է զբաղեցնում, մասնագիտացած է շինարարական արդյունաբերության եւ ճանապարհաշինական մեքենաների արտադրության մեջ՝ նորագույն տեխնոլոգիաներով։ Միշտ մեկ քայլ առաջ գործող ընկերության տեխնոլոգիաներով ու սարքավորումներով Հայաստանում արդեն իսկ ասֆալտի մեծ ու փոքր գործարաններ են հիմնադրվում, ինչը թույլ է տալիս տեղական ճանապարհաշինությունը նոր մակարդակի հասցնել։ Հայաստանյան խոշոր ընկերությունները գնահատում եւ վստահում են AMMANN-ին, սեփական առաջընթացը կապում հենց այս ընկերության հետ․ արդեն իսկ ասֆալտի արտադրությունն իրականացնում են AMMANN ընկերության՝ 90-240 տոննա/ժամ արտադրողականությամբ շարժական եւ ստացիոնար ասֆալտ-գործարաններով։ Ի տարբերություն մրցակիցների, AMMANN ընկերությունը հրաժարվել է ընդունել այն, որ ասֆալտի գործարաններում յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում առաջին եւ վերջին մի քանի տոննա արտադրանքը թափոն է։ AMMANN- ի փորձագետների խումբը մշակել է մի մեթոդ, ըստ որի ապահովում է խոշոր եւ մանր իներտ նյութերի պատշաճ տոկոսային պարունակություն բոլոր խառնուրդներում՝ արտադրության գործընթացի սկզբից մինչեւ վերջ։Ներկայումս AMMANN- ի հաճախորդները յուրաքանչյուր օր խնայում են մինչեւ 5 տոննա խառնուրդ, որը հակառակ դեպքում կվերածվեր թափոնի։AMMANN ասֆալտի գործարանների կարեւորագույն առավելություններից են նաեւ արդյունավետ չորացնող թմբուկները, որոնց աշխատանքով է պայմանավորված գործարանի հիմնական եկամտաբերությունը եւ ազդեցությունը շրջակա միջավայրին։ Դրանք ունեն օպտիմալ ջերմահաղորդում, ջերմության ցածր կորուստ, ջերմաստիճանի կայուն պահպանում։ AMMANN-ն առաջարկում է թմբուկների մեծ տեսականի՝ ժամում 80-ից 400 տոննա արտադրական հզորությամբ գործարանների համար։ Միջազգային շուկայում առաջատար է նաեւ AMMANN-ի տեխնիկան․ ասֆալտափռիչներ, գրունտային եւ ասֆալտային գլդոններ, թրթռասալեր եւ այլն։AMMANN շվեյցարական ապրանքանիշի բազմաֆունկցիոնալ գրունտային գլդոնները հաղթահարում են ամենապինդ մակերեւույթները․ այնտեղ են, որտեղ շատ ամուր հիմքի կարիք կա․ օրինակ՝ երկաթուղու, թռիչքուղու կամ պատվարի կառուցման ժամանակ հիմնական շերտերի պնդեցման աշխատանքներում։AMMANN ընկերության ձեռքի վիբրո-գլդոններում համատեղված է միաժամանակ երկու մեքենա, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել ինչպես գրունտի ու մանրախճի, այնպես էլ ասֆալտի ու հանքաձթային ծածկույթների սեղմման համար: AMMANN-ի տեխնիկան ու տեխնոլոգիաները հզոր են, խելացի, արդյունավետ․ խիստ շահավետ է շվեյցարական որակյալ տեխնիկայի կիրառումը շինարարության ու ճանապարհաշինության ոլորտներում․ դրանք կոմպակտ են, խնայող, դիմացկուն, ճշգրիտ ու մանեւրող։ Հայաստանի բնակլիմայական պայմաններում շատ կարեւոր է այս որակի տեխնիկայի կիրառումը։Ընկերության մեքենաները աշխատում են նվազագույն աղմուկով, փոշու ամենացածր մակարդակով, խնայող են, կարող են գործել բնական գազով եւ դիզվառելիքով։ Իսկ ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս դրանք ավտոմատ կառավարել, ինչն իր հերթին մեծացնում է հուսալիությունն ու կրկին խնայողության հնարավորություն տալիս։Հայաստանում AMMANN-ի պաշտոնական ներկայացուցիչն է EURO TRUCK ընկերությունը, որը հանդիսանում է նաեւ MAN, NEOPLAN, ADDINOL, CARMIX եւ մի շարք այլ եվրոպական խոշորագույն ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։Ի դեպ, Հայաստանում շվեյցարական AMMANN ապրանքանիշի գործարաններն ու տեխնիկաները հնարավոր է ձեռք բերել նաեւ լիզինգի շահավետ ֆինանսավորման պայմաններով՝ EURO TRUCK ընկերության եւ ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ի հետ համատեղ արշավի շրջանակներում։ Լիզինգը ցածր տոկոսադրույքով ու փոքր կանխավճարով է, պարտադիր ապահովագրությամբ։Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 4490