«Հայփոստ»-ն իջեցնում է Ֆրանսիայի ուղղությամբ առաքման սակագները
17.02.2021 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ sortiraparis.com

Ինչպես նշել են ընկերությունում, նման հնարավորություն է ստեղծվել «Հայփոստ»-ի եւ Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր La Poste-ի հետ բանակցությունների արդյունքում:
Մասնավորապես, մինչեւ 1 կգ ծանրոցի համար նոր սակագին է սահմանվել՝ 9,900 դրամ, նախկին 14,900 դրամի փոխարեն (34% նվազեցում):
Յուրաքանչյուր հավելյալ լրիվ եւ ոչ լրիվ կիլոգրամի համար սահմանվել է 2,900 դրամ, նախկին 6,000 դրամի փոխարեն (52% նվազեցում):
«Ֆրանսիան ծանրոցների առաքման Եվրոպայի ամենապահանջված ուղղությունն է: Շատ ուրախալի է, որ La Poste-ի հետ բանակցությունների արդյունքում կարողացանք սակագներն իջեցնել: Կարծում եմ, որ սա կնպաստի ինչպես Ֆրանսիայի սփյուռքի հետ կապի ամրապնդմանը, այնպես էլ կօգնի փոքր եւ միջին բիզնեսին, որոնց հիմնական առաքման ուղղությունը Ֆրանսիան է»,- նշել է «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: