ԱՄՆ-ում պատրաստվում են «բլոկչեյն-քաղաք» կառուցել
16.02.2021 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ httpsapnews.com


Հեղինակների մտահաղացմամբ՝ քաղաքում առավելագույնս կբացահայտվի բլոկչեյն տեխնոլոգիաների ներուժը: Բնակիչները հնարավորություն կունենան հաշվարկներ իրականացնել բացառապես կրիպտոարժույթներով, իսկ բոլոր տվյալները կպահվեն բաշխված ռեեստրում:
Քաղաքը կառավարելու համար նախագծի թիմը մտադիր է ստեղծել սեփական կառավարական եւ դատական աշխատակազմեր:
Ընկերությունն ուզում է կառուցել 15 հազ. բնակելի շենք, ինչպես նաեւ 3 մլն ք.մ. առեւտրային եւ արդյունաբերական տարածք: Ըստ նախագծի հեղինակների հաշվարկների՝ շինարարությունը կարող է տեւել 75 տարի: Մասնագետները նախատեսում են աշխատանքները սկսել 2022 թվականին:
Ընկերությունն արդեն 67 ակր հող ունի Նեւադա անապատում: Ըստ հեղինակների՝ տարածքը կարող է օգտագործվել կրիպտոքաղաք կառուցելու համար:
Աշխատանքները սկսելու համար Blockchains-ի թիմը դիմել է Նեւադա նահանգի իշխանություններին՝ խնդրելով փոփոխել գործող օրենսդրությունը: Նրանք խնդրում են կարգավորող մարմիններին ներդնել «նորարարության գոտի» հասկացությունը: Նմանատիպ տարածքները, ինչպես կարծում են Blockchains-ի ներկայացուցիչները, կարող են օգտագործվել ստարտափների կողմից գաղափարների մշակման եւ փորձարկման համար:
«Blockchains-ը միակ ընկերությունը չէ, որը նախատեսում է ստեղծել կրիպտոքաղաք: Ամերիկացի հայտնի ռեփ կատարող Akon-ն աշխատում է նմանատիպ նախագծի վրա: Նա Սենեգալում կրիպտոքաղաք է կառուցում»,- գրում է պարբերականը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: