Ռուսաստանը համաշխարհային ֆինանսական կենտրոն դառնալու հայտ է ներկայացնում

10.02.2021 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անատոլի Ակսակով #Ռուսաստան #համաշխարհային ֆինանսական կենտրոն
Ռուսաստանի Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովը կարծում է, որ Ռուսաստանը, «ինչպես ցույց տվեց ռուսաստանյան հարթակներում արտասահմանյան արժեթղթերի վաճառքը, կարող է իրականացնել համաշխարհային ֆինանսական կենտրոն ստեղծելու գաղափարը. անհրաժեշտ է աշխատել օրենսդրական եւ տեխնոլոգիական պայմանների ուղղությամբ»:

«Մենք կարող ենք նյութականացնել միջազգային ֆինանսական կենտրոնի գաղափարը, սա շատ ամպագոռգոռ է հնչում, սակայն այն որոշակիորեն կարող է իրականանալ՝ պայմանավորված ռուսաստանյան հարթակներում արտասահմանյան արժեթղթերի վաճառքով»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Ֆինանսական շուկա 2021. Մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով համաժողովին:



Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ՝ ոչ միայն օրենսդրական, այլեւ տեխնոլոգիական:

«Այսօր թվային տեխնոլոգիաները ներդրողին թույլ են տալիս աշխատել ցանկացած վայրում։ Եթե մենք ունենանք ամենատեխնոլոգիական, ամենահարմարավետ հարթակը, եթե այն շտկենք նաեւ նորմատիվային եւ օրենսդրական առումներով, ավելի շահավետ դարձնենք, միաժամանակ չվնասելով ներքին ֆինանսական շուկան, ներքին շահերի տեսանկյունից զարգացումներին, ապա, կարծում եմ, այս համատեքստում մենք կարող ենք իրագործել միջազգային ֆինանսական կենտրոնի գաղափարը»,- Անատոլի Ակսակովի խոսքերն է մեջբերում Finmarket.ru-ն:
Դիտում՝ 3502

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW