Ռուսաստանում մտածում են «թվային հարկի» ներդրման մասին

10.02.2021 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսեյ Սազոնով #թվային հարկ #KPMG
Արտասահմանյան թվային ընկերությունները Ռուսաստանում ծառայություններ մատուցելու արդյունքում շահույթ են ստանում, որն, ըստ էության, այսօր չի հարկվում, քանի որ նրանք չունեն այստեղ ներկայացուցչություններ: Հետեւաբար, մենք կձգտենք փոխել իրավիճակը եւ հարկել այդ շահույթը:

Այս մասին KPMG-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Սազոնովը։

«Սա համաշխարհային միտում է, ներկայումս Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հարթակի ներքո քննարկվում է վերազգային հարկի ներդրման հեռանկարը, որն այնուհետեւ հնարավոր կլինի բաշխվել տարբեր երկրների միջեւ: Սակայն մինչ օրս այդ ուղղությամբ շոշափելի առաջընթաց չկա, ուստի առանձին երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան, Անգլիան եւ Ֆրանսիան, իրենց մոտ ինքնուրույն են ներդնում թվային հարկը: Մենք կուսումնասիրենք համաշխարհային փորձը:

Օրինակ՝ Անգլիայում թվային հարկի կիրառման առաջին տարին կլրանա ս․թ․ մարտի 31-ին: Եկեք նայենք այդ արդյունքներին եւ մտածենք Ռուսաստանում նմանատիպ հարկի ներդրման նպատակահարմարության մասին: Առայժմ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում չկա»,- ասել է Ալեքսեյ Սազոնովը:
Դիտում՝ 3465

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW