Նոր տարին՝ նոր iPhone-ով․ ամփոփվեց Idram-ի եւ IDBank-ի՝ 5 iPhone 12-ի խաղարկությունը

08.02.2021 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Idram
Խաղարկությունը հայտարարվել էր դեկտեմբերի 18-ին․ այդ օրվանից մինչեւ հունվարի 20-ը ներառյալ անհրաժեշտ էր Idram&IDBank հավելվածով կատարել 1000 դրամի առցանց գնում կամ QR/NFC վճարում կատարել եւ Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակում համաձայնություն տալով խաղարկության կանոններին ակտիվացնել էլեկտրոնային կտրոնները։

Ընդ որում, Ռոքեթ Լայնով վճարելիս օգտատերերը ստանում էին եւս 2 լրացուցիչ նվեր-կտրոն՝ եռապատկելով iPhone շահելու իրենց հնարավորությունը։

Խաղարկությունը ուղիղ եթերում հեռարձակվեց Իդրամի եւ IDBank-ի ֆեյսբուքյան եւ յութուբյան էջերում։

«5 հաղթողներն ընտրվեցին պատահականության սկզբունքով եւ կստանան իրենց iPhone 12-ները, ինչի առիթով եւս մեկ անգամ շնորհավորում ենք նրանց»,- ասել է Իդրամի մարքեթինգի ղեկավար Գոռ Ամիրյանը՝ հավելելով, որ անակնկալներ էլի են սպասվում։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարում կատարել 4000-ից ավելի վաճառակետերում, 400-ից ավելի առցանց խանութներում։ Գործընկերների ցանկին ծանոթացեք այստեղ։

 Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5927
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW