Նոր տարին՝ նոր iPhone-ով․ IDBank-ն ու Idram-ը խաղարկություն են անցկացնում

18.12.2020 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Idram #խաղարկություն
IDBank-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ից հունվարի 20-ը ներառյալ Idram&IDBank հավելվածով կատարելով 1000 դրամի առցանց գնում կամ QR/NFC վճարում, հաճախորդները կստանան խաղարկության էլեկտրոնային կտրոն իրենց Idram հաշվին։

«Ավելին, եռապատկեք iPhone 12 շահելու հավանականությունը՝ վճարելով Ռոքեթ Լայնով։ Ռոքեթ լայնով վճարման պահին կստանաք 1 կտրոն եւ եւս 2-ը՝ 10 օր անց, եթե մինչ այդ չչեղարկեք գործարքը կամ չմարեք Ձեր Ռոքեթ լայնի օգտագործված  սահմանաչափը»,- նշված է հաղորդագրության մեջ ։

Idram-ով հնարավոր է վճարում կատարել 4000-ից ավելի վաճառակետերում, 400-ից ավելի առցանց խանութներում։ Գործընկերների ցանկին ծանոթացեք այստեղ։

Խաղարկության կտրոնը տպելու եւ թմբուկը նետելու կարիք չկա, ամեն ինչ կատարվելու է օնլայն։ Պարզապես Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակում տվեք Ձեր համաձայնությունը խաղարկության կանոններին։

Խաղարկությունը տեղի է ունենալու փետրվարի 5-ին, ժամը 21։00-ին Idram-ի եւ Բանկի ֆեյսբուքյան եւ YouTube-յան պաշտոնական էջերում՝ ուղիղ հեռարձակմամբ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 17478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW