Արցախբանկին շնորհվել է ISO/IEC 27001:2013 ստանդարտը
08.02.2021 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկը, ներդնելով միջազգային լավագույն փորձը, վերջին մեկ տարվա ընթացքում բարելավել է տեղեկատվական անվտանգության կառավարման ներքին համակարգերը, որի արդյունքում էլ արժանացել է ISO/IEC 27001:2013 ստանդարտին:
Համապատասխանությունը ISO/IEC 27001:2013 ստանդարտին երաշխավորում է հաճախորդների անձնական տվյալների պաշտպանվածության բարձր մակարդակ, բանկի ակտիվների պաշտպանվածություն, տեղեկատվության եւ տվյալների արդյունավետ կառավարման ու վերահսկման մեխանիզմներ, բիզնես գործընթացի համապատասխանություն իրավական եւ կարգավորող ստանդարտներին:
«Հետեւողական լինելով իր որդեգրած քաղաքականությանը, Արցախբանկը կշարունակի իրականացնել անվտանգության եւ կառավարման համակարգերի մշտապես կատարելագործմանն ու միջազգային սերտիֆիկացմանն ուղղված ծրագրեր, ինչը կամրապնդի բանկի համբավը որպես ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող, կայուն զարգացող ու վստահելի ֆինանսական կառույց»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: