Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը ##(ՎԶԵԲ) 4 մլն ամերիկյան դոլարով ձեռք կբերի մսամթերք արտադրող հայկական NatFood ընկերության (Biella ապրանքանիշ) բաժնետոսմերի 28.3%-ը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը Կիեւից, այդ մասին հայտարարվել է մայիսի 18-ին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվող ՎԶԵԲ-ի ամենամյա ժողովի եւ բիզնես-ֆորումի ընթացքում:Միջոցներն կուղղվեն որակի միջազգային նորմերին համապատասխանող ժամանակակից սարքավորումների նոր արտադրողական հզորությունների կառուցման հաշվին ձեռնարկության ընդլայմանը:Մեկնաբանելով գործարքը, ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Վարել Ֆրիմանն ասել է, որ բաժնետոմսերի փաթեթի ձեռք բերումը վկայում է “նոր գործընկերի հանդեպ մեր վստահության մասին”: “Մենք խորապես տպավորված ենք ընկերության վերջին տարիների աշխատանքի բարձր ցուցանիշներով եւ կաջակցենք դրա հետագա զարգացմանն ու ամրապնդմանը”,- ասել է նա:NatFood-ի գլխավոր տնօրեն Արմեն Խուդինյանն ասել է, որ “մենք ակտիվորեն կօգտագործենք մեր երկրում եւ տարածաշրջանում ՎԶԵԲ-ի կուտակված փորձն ու նոու-հաուն”:NatFood-ը ստեղծվել է որպես Valletta LLC ընկերության դուստր ձեռնարկություն:Կիեւում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը նշում է, որ ՎԶԵԲ-ի կառավարիչների տարեկան ժողովի շրջանակներում Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների քննարկումներին մասնակցել են Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը, “ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը, “Սովրանո” ընկերության տնօրեն Արման Սահակյանը եւ NatFood ընկերության տնօրեն Արմեն Խուդինյանը: Tweet Դիտում՝ 8243