ՌԴ-ն վերացրել է ՀՀ-ից ներկրվող լոլիկի եւ պղպեղի սահմանափակումները
05.02.2021 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ pixabay.com

Ռուսաստանը ներկրումը սահմանափակել էր այս տարվա սկզբին, երբ Արմավիրի մարզի 13 ձեռնարկություններից ներկրվող լոլիկի ու պղպեղի մեջ հայտնաբերել էր Պեպինո մոզաիկա (Pepino mosaic virus) վիրուսին բնորոշ նշաններ:
«ՀՀ ՍԱՏՄ կողմից տվյալ հիվանդության առկայությունը պարզելու նպատակով իրականացվել է մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր): Համատեղ քննարկումների արդյունքում Ռոսսելխոզնադզորը 2021թ․ փետրվարի 5-ից հանել է լոլիկի եւ պղպեղի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: